Ֆրանսիայում ահաբեկիչները գերի են վերցրել
Լրատվամիջոցներում հաղորդագրություններ են տարածվում, որ Ֆրանսիայում ահաբեկչության մեջ կասկածվող Կուաշի եղբայրները գերի են վերցրել մի քաղաքացու՝ Փարիզից 35 կմ դեպի հյուսիս գտնվող Դամարտեն-ան-Գոել քաղաքում:
Ոստիկանությունը սկսել է հետապնդել մեքենայով փախչող հանցագործներին:
Հիշեցնենք, որ նշված հանցագործները հունվարի 7-ին հարձակվել էին Charlie Hebdo շաբաթաթերթի խմբագրության վրա և սպանել էին 12 մարդ:
Մի շարք միջազգային պետական գործիչներ իրենց խոսքն ու ցավակցական ուղերձն են հղել Ֆրանսիայի ժողովրդին:
Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը հայտարարել է, որ հունվարի 12-ի գագաթաժողովում կքննարկվի ահաբեկչության դեմ պայքարի հիմնահարցը: