211652_close_icon
views-count1583 դիտում article-date 12:37 25-04-2015

Ոստիկանների պահանջով գոտկատեղից հանել է ատրճանակը` լիցքավորված 6 փամփուշտով

Ապրիլի 23-ին, ժամը 20.00-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՔՀԲ 6-րդ բաժանմունքի ծառայողները Երևանի Վ. Սարգսյան և Դեղատան փողոցների խաչմերուկի մոտից, զենք կրելու կասկածանքով, ոստիկանության Կենտրոնականի բաժին բերման են ենթարկել 1995 թ. ծնված Մարտին Ս.-ին: Վերջինս ոստիկանների պահանջով գոտկատեղից ներկայացրել է «Ekol special cali 9mm P.A.K» տիպի գազային ատրճանակ` լիցքավորված 6 փամփուշտով: Նշանակվել է փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր