1271 դիտում
09:52 25-04-2015
Պարզ չէ՞, որ ցանկացած պետության ղեկավար խոսում է իր երկրի ազգային շահերից ելնելով. Առավոտ
Ներկայացնում ենք թերթի խմբագրականից մի հատված.
«Որոշ մարդիկ ցանկացած իրադարձության մեջ փնտրում են այնպիսի դետալներ, մանրամասներ, որոնք հնարավորություն կտան բացականչելու ՝ «վայ, խայտառակ եղանք», «բա որ ասում էի», «ուրիշ էլ ինչ էիք սպասում»: Նման մտասևեռվածության պատճառը կարող է լինել ոչ միայն քաղաքական շահագրգռվածությունը, այլև պարզապես ծանր բնավորությունը: Իսկ «տեղեկատվական առիթն» այնքան էլ էական չէ՝ թեկուզ ապրիլի 24-ի հետ կապված միջոցառումները:
Եթե ինչ-որ բանից դժգոհելու կարիք ունես, ապա անպայման առիթ կգտնես: Օրինակ՝ երեկ Ծիծեռնակաբերդում ելույթ ունեցող նախագահները «այն չեն ասել», ինչը մենք ուզում էինք լսել: Հավանաբար, այդպես մտածողներն ակնկալում էին, որ Պուտինը կամ Օլանդն ասեին՝ Արևմտյան Հայաստանը ձերն է, հայեր ջան, գնացեք վերցրեք: Պարզ չէ՞, որ ցանկացած պետության ղեկավար խոսում է իր երկրի ազգային շահերից ելնելով, և որ թեմայով էլ արտահայտվի, հնչեցնում է այն ուղերձները, որոնք, իր կարծիքով, համապատասխանում են այդ շահերին»,–գրում է թերթի խմբագիրը։
Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
2222 դիտում
09:31 18-10-2016
Մարդիկ քվեարկում են իրենց նյութական շահերից ելնելով. «Առավոտ»
9468 դիտում
10:04 26-04-2016
Քննության շահերից ելնելով` այս պահին ոչինչ հրապարակել չենք կարող. Քննչական կոմիտե
Այս բաժնից
880 դիտում
08:28 14-12-2024
Ինչի՞ հաշվին է ուզում ապահովել Թրամփի հաղթանակն Անդրկովկասում․ «Փաստ»
1246 դիտում
09:20 12-12-2024
Սիրիայի իրադարձություների տարածաշրջանային ռեզոնանսն ու շահերի նոր բախումների հեռանկարը. «Փաստ»
1402 դիտում
09:10 12-12-2024
Արգելված սննդային հավելումների ցանկը կընդլայնվի. «Փաստ»