2225 դիտում
09:31 18-10-2016
Մարդիկ քվեարկում են իրենց նյութական շահերից ելնելով. «Առավոտ»
«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է. «Հիլարի Քլինթոնը, եթե նույնիսկ երբևէ խոստացել է ճանաչել Հայոց ցեղասպանությունը, միևնույն է՝ դա չի անի ԱՄՆ նախագահ դառնալու դեպքում։ Դոնալդ Թրամփը դժվար թե երբևէ լսած լինի Հայոց ցեղասպանության մասին, կասկածում եմ անգամ, որ նա գոնե մոտավորապես գիտի, թե որտեղ է աշխարհի քարտեզի վրա գտնվում Հայաստանը։ Այնպես որ, ԱՄՆ նախագահի ներկա թեկնածուներից ոչ մեկն այս առումով մեզ հետաքրքիր չէ։ Ուրիշ հարց, որ մեր հետաքրքրություններն, իմ կարծիքով չպիտի սահմանափակվեն Ցեղասպանությամբ։
Իհարկե, խնդիրը նախևառաջ վերաբերում է ԱՄՆ քաղաքացի հանդիսացող մեր հայրենակիցներին։ Վստահ եմ, որ նրանց մեծամասնությունն ընտրություն կկատարի՝ ելնելով նրանից, թե ինչպես են Քլինթոնի կամ Թրամփի տնտեսական ծրագրերը նպաստելու կամ հակառակը՝ խոչընդոտելու իրենց բարեկեցությանը։ Դա նորմալ է, այդպես էլ պետք է լինի։ Աշխարհի ցանկացած կետում, որտեղ ընտրությունների նման մի բան է տեղի ունենում, մարդիկ քվեարկում են իրենց նյութական շահերից ելնելով։ Պարզապես Հայաստանի պես երկրներում ոչ ոք ոչ մի ծրագրի չի հավատում, և շատերը գերադասում են «նաղդ» վերցնել իրենց 5-10 հազար դրամը՝ «շնից մազ պոկելու» տրամաբանությամբ»:
[b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
1271 դիտում
09:52 25-04-2015
Պարզ չէ՞, որ ցանկացած պետության ղեկավար խոսում է իր երկրի ազգային շահերից ելնելով. Առավոտ
883 դիտում
10:37 27-05-2020
Դժվար է համոզել, որ դիմակ կրելը բխում է իրենց ու իրենց հարազատների շահերից․ «Առավոտ»
9468 դիտում
10:04 26-04-2016
Քննության շահերից ելնելով` այս պահին ոչինչ հրապարակել չենք կարող. Քննչական կոմիտե
Այս բաժնից
880 դիտում
08:28 14-12-2024
Ինչի՞ հաշվին է ուզում ապահովել Թրամփի հաղթանակն Անդրկովկասում․ «Փաստ»
1246 դիտում
09:20 12-12-2024
Սիրիայի իրադարձություների տարածաշրջանային ռեզոնանսն ու շահերի նոր բախումների հեռանկարը. «Փաստ»
1402 դիտում
09:10 12-12-2024
Արգելված սննդային հավելումների ցանկը կընդլայնվի. «Փաստ»