Օգնության են հասել փրկարարները
Ապրիլի 24-ին, ժամը 19.47-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Սեբաստիա փողոցի թիվ 10 շենքի 1-ին մուտքի վերելակում քաղաքացիներ են արգելափակվել. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները բացել են վերելակի դուռը:
***
Ապրիլի 24-ին, ժամը 12.56-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի սպորտդպրոցի մոտակայքում այրվում է տնակ:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Վազգեն Սարգսյան փողոցի երկու տնակներում ս.թ. ապրիլի 22-ին հրդեհի հետևանքով այրված փայտե կառուցատարրերից դուրս եկող գոլորշին թողել է հրդեհի տպավորություն:
Հրշեջ - փրկարարները իրականացրել են կառուցատարրերի քանդման և հովացման աշխատանքներ: