1468 դիտում
14:16 24-04-2015
Հայաստան են ժամանել Ֆրանսիայի, Ռուսաստանի, Հունաստանի, Բուլղարիայի փաստաբանական համայնքների ներկայացուցիչները. լուսանկարներ
Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի, ինչպես նաև փաստաբանական գործունեության հիմնահարցերին նվիրված միջոցառումների կապակցությամբ Հայաստան են ժամանել Ֆրանսիայի, Ռուսաստանի, Հունաստանի, Բուլղարիայի փաստաբանական համայնքների ներկայացուցիչներ և իրենց երկրներում Ցեղասպանության ճանաչման ուղղությամբ գործունեություն ծավալած հայտնի փաստաբաններ:
Փաստաբաները մեկ րոպե լռությամբ հարգել են 1915թ. անմեղ զոհերի հիշատակը: Ողջունելով հյուրերին՝ ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը կարևորել է գործընկեր երկներից ժամանած փաստաբանների ու փաստաբանական միջազգային կազամկերպությունների ներկայացուցիչների այցը Հայաստան: . ՙԱյսօր մենք մեր գործընկերներին հրավիրել ենք Հայաստան քննարկելու Ցեղասպանության իրավական հետևանքները: Մենք փորձում ենք նաև այս միջոցով օտարերկրյա փաստաբաններին ներկայացնել մեր խնդիրները, փորձել նրանց միջոցով հասնել Ցեղասպանության միջազգային և վերջնական ճանաչմանը:՚
Փարիզի փաստաբանների միության նախագահ Պիեռ Օլիվիե Սյուռը խոսեց Հայաստան իր այցի և Ցեղասպանության խնդրով իր մտահոգության մասին: ՙԵս շատ հպարտ եմ և ուրախ եմ, որ այսօր Երևանում եմ և սույնով իմ հարգանքի տուրքն եմ մատուցում Ցեղասպանության զոհերի հիշատակին և ուզում եմ հատուկ շեշտել, որ այս մասնակցությունը նշան է այն բանի, որ մենք կիսում ենք ընդհանուր արժեքները՝ կապված մարդու իրավունքերի հետ և այդ տեսանկյունից շատ հպարտ եմ և ուրախ:՚
Հայոց ցեղասպանության իրավական հարթակում միջազգային ճանաչման խնդրի համար Պիեռ Օլիվիեն ասել է. ՙԿարծում եմ, որ իրավական գնահատականը այս հարցի շուրջ շատ կարևոր է և կարևոր է, որ հարցի բարձրացումը և ներկայացումը հենց իրավական կողմով լինի, ուստի և այս դաշտում է և շատ կարևոր է կապը նաև պատմության հետ:՚
Հարցին, թե ճանաչելով այս ցեղասպանությունը, հնարավո՞ր է կանխարգելել այլ ցեղասպանություններ պարոն Օլիվիեն հաստատել է՝ ասելով, որ ՙՄիանշանակ համոզված եմ, որ դա այդպես էլ կլինի և մենք այսօր ներկայացնում ենք մի սերունդ, որը ցեղասպանություն տեսած և պատերազմներին հաջորդող սերունդի ներակայացուցիչ ենք և այդ տեսանկյունից համոզված եմ, որ դա այդպես էլ կլինի:՚
Միջոցառման ընթացքում Ցեղասպանության պատմաիրավական հիմքերի մասին խոսել է ՀՀ փաստաբանների պալատի նախագահի խորհրդական Զինավոր Մեղրյանը. «Ճանաչման իրավապատմական հետևանքները. Հայոց Ցեղասպանությունը 100 տարի անց» զեկույցով: Բացի բարոյական պահանջատիրությունից ներկայացվել է նաև խնդրի իրավական կողմը: ՙՙՀայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման համար անհրաժեշտ իրավական փաթեթեը մշտապես եղել է Հայաստանի համապատասխան պետական գերատեսչությունների, փորձագետների և միջազգային իրավունքի մասնագետների ուշադրության կենտրոնում՚:
Նախաձեռնությունը է տարվում ոչ միայն դատապարտման, այլև նման ոճիրների կանխարգելման համար: ՙՄարդկության դեմ գործած հանցագործությունները վաղեմության ժամկետ չունեն: Սակայն այս տարելիցը նոր հանգրվան է, որից այն կողմ Հայաստանը իր ուսերին ավելի մեծ պատասխանատվություն է վերցնում: Այսպես կոչված՝ բարոյական իրավունք՝ պայքարելու համայն մարդկության ավելի լավ ու անվտանգ ապագայի համար: Մենք նախաձեռնում ենք սպանությունների դեմ պայքարի միջազգային նոր շարժում: Այն հիմնված է լինելու արդեն իսկ գործած հանցանքների ճանաչման ու դատապարտման վրա և ուղղված՝ ապագայում ցեղասպանությունները կանխարգելելուն: Դատապարտում և կանխարգելում: Ահա այն առաքելությունը, որ Հայաստանը վերցնում է իր վրա, և որին պատրաստ են աջակացել աշխարհի շատ երկրներ ու ազդեցիկ կառույցներ:
Փաստաբան Տարոն Սիմոնյանն էլ խոսել է Հայոց Ցեղասպանության միջազգային իրավական պատասխանատվության հիմքերի ու մեխանիզմների մասին և մասնավորապես նշել տարբեր երկրների հետ համագործակցելու, միջոցներ ձեռնարկելու և իրավական նորմեր ընդունելու խնդիրները: Օրինակներ են բերվել բազմակողմ միջազգային պայմանագրերից, իրավական պրակտիայից ինչպես նաև նշվեց պատմական իրադարձությունների արդյունքում ընդունված տարբեր փաստաթղթերի մասին: ՙ1915 թ.-ի մայիսի 24-ին Մեծ Բրիտանիայի, Ռուսաստանի և Ֆրանսիայի ղեկավարները գրավոր ձևով դիմել են Օսմանյան կայսրության ղեկավարությանը՝ պահաջելով վերջ դնել մարդկության դեմ ուղղված հանցագործությանը: Առաջին անգամ այս արտահայտությունն այդ փաստաթղթում է ամրագրվել՚:
Հյուրերը շրջայց են կատարել Փաստաբանների պալատի շենքում ծանոթացել Փաստաբանական դպրոցի հնարավորություններին և Հանրային շահերի պաշտպանի գրասենյակի գործունեությանը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 0+
0+
Նմանատիպ նյութեր
6730 դիտում
23:16 23-10-2020
Ֆրանսիայի և Գերմանիայի հայ համայնքների ջանքերով Հայաստան ժամանեց հերթական հումանիտար ուղեբեռը
2492 դիտում
18:15 12-03-2016
Վարչապետն ընդունել է համայնքների կին ղեկավարներին և քաղաքային համայնքների ավագանու կին անդամներին
Այս բաժնից
2548 դիտում
18:52 03-11-2024
130 տարվա մեջ առաջին անգամ Ճապոնիայի Ֆուձիյամա լեռան վրա առկա չէ ձնածածկույթ
2839 դիտում
17:11 03-11-2024
Վանում մոտ մեկ տոննա կշռող ուրարտական բազալտե արձան է հայտնաբերվել