Գերմանիայի նախագահը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
Բեռլինի Մայր տաճարում, մասնակցելով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված էկումենիկ պատարագին՝ Գերմանիայի նախագահ Յոախիմ Գաուկը Օսմանյան կայսրության իրագործած 1915 թ. Մեծ եղեռնը կոչեց «Ցեղասպանություն» եզրույթով:
Պատմություն մեջ առաջին անգամ Գերմանիայի նախագահը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը:
«Հայերի ճակատագիրը պատմության մեջ զանգվածային ոչնչացման, Ցեղասպանության հստակ օրինակ է»,- ասել է Գերմանիայի նախագահը:
Իսկ վաղը Գերմանիայի ժամանակով առավոտյան 9-ին, Հայոց ցեղասպանության հարցի քննարկմամբ կսկսվի Բունդեսթագի լիագումար նիստը: Քննարկմանը հատկացվելու է մեկ ժամ, որի ընթացում 3 զեկույցով են հանդես գալու Գերմանիայի խորհրդարանի ամենախոշոր խմբակցությունները` Քրիստոնեադեմոկրատական միությունը, Քրիստոնեասոցիալիստական միությունը, Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը և Ձախակողմյանների կուսակցությունը:
Դրանից հետո քվեարկության է դրվելու բանաձևի նախագիծը` ցեղասպանություն եզրույթով ու հիմնավորմամբ, թե ինչու են Օսմանյան Թուրքիայում տեղի ունեցած ջարդերը ենթակա կոչվելու «ցեղասպանություն»:
Գերմանիան նախկինում ընդունած հատուկ բանաձեւով դատապարտել էր 1915-ի իրադարձությունները` խուսափելով, սակայն, «ցեղասպանություն» եզրույթը օգտագործելուց: