1921 դիտում
13:40 31-01-2015
Բուրխասոտի քաղաքային խորհուրդը պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
Իսպանիայի Բուրխասոտ քաղաքի քաղաքային խորհուրդը հունվար ամսվա ընթացիկ նիստում («Compromis» և «EU» կուսակցությունների «կողմ» և «PSPV-PSOE» և «PP» կուսակցությունների «ձեռնպահ» քվեարկությամբ) ընդունեց «Compromis» կուսակցության ներկայացրած միջնորդագիրը, որով քաղաքային խորհուրդը պաշտոնապես ճանաչում է Հայոց ցեղասպանությունը և դատապարտում է դրա ընթացքում կատարված մարդկության դեմ հանցագործությունները։
Միջնորդագրում նշված է. «Այս տարի լրանում է Հայոց ցեղասպանության հարյուրամյակը, ցեղասպանության, որը համարվում է 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը: 1915-1921թթ. ներկայիս Թուրքիայի տարածքում տեղի ունեցան հայ ժողովրդի զանգվածային կոտորածներ և արտաքսումներ, հատկապես երիտթուրքերի վարչակարգի օրոք, ինչի արդյունքում զոհվեցին 1,5 միլիոն հայեր, իսկ մոտ 2 միլիոնը ստիպված եղան լքել իրենց բնակավայրերը՝ ստեղծելով հայկական մեծ սփյուռքը»:
Նախագիծը փոխանցվելու է Միսլատայի «Արարատ» ասոցիացիային, Իսպանիայի արտաքին գործերի նախարարին, Կոնգրեսում ներկայացված կուսակցական խմբերին, Վալենսիայի խորհրդարանում ներկայացված կուսակցական խմբերին, Իսպանիայում ՀՀ դեսպանությանը և Բուրխասոտի հասարակական կազմակերպություններին:
Նմանատիպ նյութեր
2489 դիտում
18:42 30-09-2016
Իսպանիայի Մարբեյայի քաղաքային խորհուրդը ճանաչեց և դատապարտեց Հայոց ցեղասպանությունը
1065 դիտում
16:28 30-03-2015
Իսպանիայի Չիրիվեյա քաղաքը պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
1616 դիտում
12:48 04-04-2015
ԱՄՆ Հավայի նահանգը պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
Այս բաժնից
562 դիտում
18:49 24-12-2024
Նախկին նախագահները մերժեցին բանավեճի հրավերը, քանի որ հաստատելու էին Փաշինյանի պնդումը․ Ռուբեն Ռուբինյան
835 դիտում
18:37 24-12-2024
Անպտղության հաղթահարման ծրագրով այս տարի 486 երեխա է ծնվել