2424 դիտում
17:39 23-04-2015
Դերասան Վարդան Պետրոսյանի սթափության վիճակի վերաբերյալ բժշկական փաստաթղթերը կեղծվե՞լ են, թե՞ ոչ. ՔԿ-ի որոշումը
Դերասան Վարդան Պետրոսյանի սթափության վիճակի վերաբերյալ «Նաիրիի բժշկական կենտրոնի» և «Էրեբունի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի համապատասխան բժշկական փաստաթղթերում կեղծիքներ չեն հայտնաբերվել, ուստիև՝ քրեական գործի վարույթը կարճվել է։ Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ը տեղեկացավ ՀՀ քննչական կոմիտեից:
Կոմիտեից հայտնում են, որ 2015 թվականի մարտի 9-ին փաստաբան Ռ. Բալոյանից ստացվել էր դիմում առ այն, որ 2013 թվականի հոկտեմբերի 20-ին՝ ժամը 22:10-ի սահմաններում, Եղվարդ-Երևան ավտոճանապարհի 2-րդ կմ-ում Վ. Պետրոսյանն իր «ԲՄՎ-320» մակնիշի ավտոմեքենայով բախվել էր Ա. Հակոբյանի վարած «Վազ 2121» մակնիշի ավտոմեքենային, որի հետևանքով «Վազ 2121» մակնիշի ավտոմեքենայում գտնվող վարորդն ու 5 ուղևորը, ինչպես նաև «ԲՄՎ-320» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Վ. Պետրոսյանը տեղափոխվել էին «Էրեբունի» և «Արմենիա» բժշկական կենտրոններ: Վթարի հետևանքով 2 անձ՝ Էդգար և Էդվարդ Հակոբյանները, մահացել էին:
Նույն դիմումում փաստաբանը հայտնել էր, որ Վ.Պետրոսյանի սթափության վիճակի վերաբերյալ «Նաիրիի բժշկական կենտրոնի» կողմից տրված թիվ 113 արձանագրության և «Էրեբունի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի հիվանդության պատմագրի մեջ կատարվել են կեղծիքներ:
Նկատի ունենալով, որ դիմումում մատնանշված հանգամանքների բազմակողմանի և օբյեկտիվ հետազոտումն ապահովելու նպատակով անհրաժեշտություն էր առաջացել կատարել քննչական և դատավարական գործողություններ՝ Կոտայքի մարզային քննչական վարչությունում մարտի 19-ին հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։
Կատարված նախաքննությամբ «Էրեբունի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի աշխատակիցների կողմից Վ.Պետրոսյանի անվամբ կազմված հիվանդության պատմագրում և «Նաիրիի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում Վ.Պետրոսյանի սթափության վիճակի վերաբերյալ զննման արձանագրություններում կեղծիքներ չեն հայտնաբերվել։
Հաշվի առնելով ձեռք բերված ապացույցները՝ 2015 թվականի ապրիլի 21-ին որոշում է կայացվել՝ քրեական գործով վարույթը կարճելու մասին: Օրենքով սահմանված կարգով կողմերը տեղեկացվել են որոշման մասին։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, 2013 թվականի հոկտեմբերի 20-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 21:20-ի սահմաններում Եղվարդ-Երևան ավտոճանապարհի 32-րդ կմ հատվածում բախվել էին Վարդան Պետրոսյանի վարած BMW մակնիշի 04 ՍԼ 920 համարանիշի և Վազ 2121 մակնիշի 870 ՕԼ 64 համարանիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով 7 մարդ մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց: «Վազ 2121» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներից երկուսը՝ Էդգար և Էդուարդ Հակոբյանները, մահացել էին: Վարդան Պետրոսյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով՝ «Ճանապարհային երթեւեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ:
Նմանատիպ նյութեր
3677 դիտում
18:05 16-01-2015
Դատախազը սիրված դերասան Վարդան Պետրոսյանի համար պահանջեց 6 տարի 6 ամիս ազատազրկում
1608 դիտում
13:45 23-01-2015
Սկսվել է դերասան Վարդան Պետրոսյանի գործով հերթական դատական նիստը. ներկաները սպասում են նրա վերջին խոսքին
11813 դիտում
15:11 01-04-2015
5 տարվա ազատազրկման դատապարտված դերասան Վարդան Պետրոսյանի գործով նոր քրեական գործ է հարուցվել. փաստաթղթեր են կեղծվել