211652_close_icon
views-count16032 դիտում article-date 12:36 23-04-2015

Ավտովթար Դավիթաշենում. բախվել են Kia-ն ու բեռնատար «Գազել»-ը. վերջինը կողաշրջվել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ ապրիլի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:00-ի սահմաններում Դավիթաշեն վարչական շրջանի Եղվարդի խճուղում՝ «Վինի Թուխ» կարաոկե ակումբի դիմաց, բախվել են Kia մակնիշի 30 ՍՏ 608 համարանիշի և բեռնատար «Գազել» մակնիշի 425 ՍՏ 65 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով բեռնատարը կողաշրջվել է, և ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան: Վարորդները սպասում են, որպեսզի դեպքի վայր ժամանեն ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները, և եթե ԱՊՊԱ գործակալը պահանջի, դեպքի վայր կժամանի Ճանապարհային ոստիկանության հետաքննչական բաժնի հետաքննիչը: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 62+
62+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր