Արամ Ա կաթողիկոսը ժամանել է Հայաստան
Այսօր առավոտյան հատուկ օդանավով Երևան է ժամանել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսը:
Ինչպես տեղեկանում ենք Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության պաշտոնական կայքից, Արամ Ա կաթողիկոսը և Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ միասին նախագահելու են Հայոց ցեղասպանության նահատակների սրբադասման արարողությունը։
Արամ Ա կաթողիկոսին ուղեկցելու են Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության միաբանության եպիսկոպոսներ ու վարդապետներ։
Վեհափառ Հայրապետը սրբադասման արարողությունից անմիջապես հետոո, նույն գիշերը վերադառնալու է Անթիլիասի Մայրավանք՝ նախագահելու ապրիլի 24-ի եկեղեցական արարողությունը, կատարելու վերանորոգված Հայոց ցեղասպանության առաջին հուշարձանի օծումը և ցեղասպանության100-ամյա տարելիցի կապակցությամբ իր հայրապետական պատգամը փոխանցելու ժողովրդին: