Արամ Ա կաթողիկոսը Սպիտակ Տանը հանդիպել է Օբամայի հետ
Սեպտեմբերի 11-ին ԱՄՆ Սպիտակ Տանը տեղի է ունեցել Միջին Արևելքի երկրների հոգևոր առաջնորդների և ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի մասնակցությամբ համաժողով, որին մասնակցել է Հայ առաքելական եկեղեցու Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը:
Արամ կաթողիկոսն իր խոսքում նշեց, որ Սիրիայում և Իրաքում գործող և օրըստօրե ընդարձակվող «Իսլամիստական պետություն» ահաբեկչական կազմակերպության գործողությունները սպառնալիք են ոչ միայն քրիստոնյաների, այլ հենց իսլամիստների և ողջ աշխարհի համար, հետևաբար այն դիմագրավելու համար հարկավոր է միավորել ուժերը:
Իր խոսքում Բարաք Օբաման անդրադարձել է վերոնշյալ կետերին՝ շեշտելով, որ Միացյալ Նահանգների համար խղճի ազատությունը և մարդու իրավունքների պաշտպանությունը շարունակում են մնալ առաջնահերթություն: