211652_close_icon
views-count1244 դիտում article-date 16:18 16-10-2014

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա.Կաթողիկոսը երկշաբաթյա այցով Իրան է ժամանել

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսը հոկտեմբերի 15-ին Իրան էժամանել, ուր նրան դիմավորել են Իրանի 3 թեմական առաջնորդներ՝ Թեհրանի Հայոց Թեմի Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Արք. Սարգսյանը, Սպահանի Հայոց Թեմի Առաջնորդ Գերշ. Տ. Բաբգէն Եպս. Չարյանը, Ատրպատականի Հայոց Թեմի Առաջնորդ Գերշ. Տ. Գրիգոր Եպս. Չիֆճյանը, ինչպես նաև Թեհրանի Հայոց Թեմի Առաջնորդական Փոխանորդ Գերշ. Տ. Մակար Եպս. Աշգարյանը, Իրանի խորհրդարանի 2 հայ պատգամավորները, Իրանում ՀՀ դեսպանը, Թեմական խորհուրդների ներկայացուցիչներ և այլք: [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ը Կիլիկիո Կաթողիկոսության պաշտոնական կայքից տեղեկացավ, որ Արամ Ա. Կաթողիկոսը օդանավակայանից մեկնել է Ս. Սարգիս Առաջնորդանիստ Մայր եկեղեցի: Վեհափառ Հայրապետն Իրանում կմնա 2 շաբաթ:

Նմանատիպ նյութեր