626 դիտում
18:18 22-04-2015
Տրանսիլվանիայի հայկական ժառանգությունը գիտական հետազոտության կարիք ունի
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է Ռումինիայի Հանրապետության Կլուժ քաղաքի Բաբեշ Բոյայ համալսարանի Հայագիտության ինստիտուտի տնօրեն Լուչիան Նաստասե-Կովաչին, ով Հայաստան է ժամանել այս օրերին Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակում Երևանում ընթացող "Ընդդեմ ցեղասպանության հանցագործության" գլոբալ հասարակական-քաղաքական ֆորումին մասնակցելու նպատակով:
Կարևորելով Կլուժ քաղաքի հայագիտության ինստիտուտի գործունեությունը՝ նախարարը շնորհակալություն է հայտնել Լ. Նաստասե-Կովաչին՝ հայ ժողովրդի ու հայագիտության նկատմամբ ցուցաբերած վերաբերմունքի և Հայոց Ցեղասպանության միջացառումներին մասնակցելու համար: Այս համատեքստում հանդիպման մասնակիցները անդրադարձել են Ռումինիայում պահպանվող հայկական մշակութային ժառանգությանը՝ մասնավորապես ընդգծելով Տրանսիլվանիայի հայկական պահոցների ուսումնասիրության կարևորությունը:
Շեշտվել է, որ Հայագիտության ինստիտուտը գտնվում է պատմական Տրանսիլվանիայի տարածքում, որտեղ միջնադարում գործել է մեծ հայկական համայնք, որի գործունեությունից էլ սերունդներին ժառանգվել է պատմական, գրական և մշակութային բազմալեզու արժեքավոր ժառանգություն, որն այսօր սպասում է գիտական հետազոտության:
ՀՀ ԿԳ նախարարը շեշտել է, որ արտերկրում գործող հայագիտական կենտրոնների զարգացումը Հայաստանի Հանրապետության համար առաջնային ուղղություն է: Այս նպատակով քայլեր արվել են նաև Ռումինիայի բարձրագույն ուսումնական հաստատություններում հայագիտության զարգացման ուղղությամբ, մասնավորապես անցյալ տարվանից Կլուժ քաղաքի Բաբեշ Բոյայ համալսարանի Հայագիտության ինստիտուտում ռումինական կողմի ու ՀՀ կրթության և գիտության նախարարության աջակցությամբ դասավանդվում է հայերեն, իսկ Բուխարեստի համալսարանում հայերենի դասավանդումը վերականգնվել է շուրջ 5 տարի:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Ռումինիայի բարձրագույն ուսումնական հասատատություններում հայագիտության տարածմանը և զարգացմանը առնչվող այլ հարցեր: Կողմերը պատրաստակամություն են հայտնել այդ ուղղությամբ համատեղ և հետևողական ջանքեր ներդնել:
Նմանատիպ նյութեր
2793 դիտում
15:49 30-01-2016
Վահան Շիրխանյանի առողջական վիճակը վատ է. նա հետազոտության եւ բուժման կարիք ունի. aravot.am
984 դիտում
23:16 08-09-2014
Հայկական օրեր Տրանսիլվանիայի Գեորգեն քաղաքում
1982 դիտում
18:03 07-09-2015
Հայկական արվեստի փառատոն Ռումինիայի Տրանսիլվանիայի մարզի Գեորգեն քաղաքում
Այս բաժնից
823 դիտում
18:27 23-12-2024
Շարմազանով. Բա որ Արցախը «հանձնված» էր մինչեւ իրեն, ինչո՞ւ ինքը մարեց 5 հազար ընտանիքի ճրագ
682 դիտում
18:17 23-12-2024
Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Հովհաննես Չեքիջյանին ծննդյան 96-ամյակի առթիվ
478 դիտում
18:04 23-12-2024
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են թվայնացման ոլորտում կատարված աշխատանքը և հետագա աշխատանքային պլանը