2110 դիտում
17:42 12-03-2017
Մեծ Բրիտանիան Եվրամիությունից դուրս բերելու բանակցությունները կարող են սկսվել 2 օրից
Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու գործընթացը կավարտվի 2019 թվականի մարտին: Այդ մասին հայտարարել է Brexit-ի հարցերով բրիտանացի նախարար Դևիդ Դևիսը. գրում է [url=http://tass.ru/mezhdunarodnaya-panorama/4087567]ՏԱՍՍ[/url]-ը:
«Եվրամիությունից դուրս գալու որոշումն ընդունել է բրիտանացի ժողովուրդը հանրաքվեով: Եվ դա պետք է տեղի ունենա»,- նշել է Դևիսը, և հավելել, որ Բրիտանիայի կառավարությունը մտադիր է իրագործել Brexit-ը «հնարավոր առավելագույն նպաստավոր պայմաններով»:
Նախարարը կոչ է արել խորհրդարանին կողմ քվերակել Brexit-ի նախագծին, որը քվեարկության է դրվելու մարտի 13-ին: Այդ նախագծով խորհրդարանն իրավունք է տալու Մեծ Բրիտանիայի վարչապետին սկսել Եվրամիությունից դուրս գալու բանակցությունները: «Խնդրում եմ մի կապեք վարչապետի ձեռքերը»,- ասել է Դևիսը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հայտարարել էր, որ Եվրամիությունից երկրի դուրս գալու գործընթացը պաշտոնապես կարող է սկսել մարտի 14-ին:
Նմանատիպ նյութեր
929 դիտում
13:45 15-12-2014
Բրիտանացիների մեծ մասը կողմ է Եվրամիությունից դուրս գալուն
1930 դիտում
13:37 27-05-2016
Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալը սպառնում է համաշխարհային տնտեսությանը. G7
Այս բաժնից
1081 դիտում
18:24 22-12-2024
Երկրաշարժ` Թուրքիայում
1171 դիտում
17:48 22-12-2024
Ռուսաստանի կողմից անվտանգության սպառնալիքը լայնածավալ է. Իտալիայի վարչապետ
1054 դիտում
17:33 22-12-2024
Թուրքիայի արտգործնախարարը հանդիպել է Սիրիա նոր իշխանության առաջնորդի հետ