Շոտլանդիան հնարավոր է՝ անկախության հարցով նոր հանրաքվե անցկացնի 2017 թ-ին
Շոտլանդիայի առաջին նախարար Նիկոլա Սթերժենը հայտարարել է, որ հնարավոր է, որ 2017 թվականի երկրորդ կեսին անկախության հարցով երկրորդ հանրաքվեն անցկացվի երկրում, հաղորդում է BBC-ն:
Նրա խոսքով՝ դա հնարավոր կլինի, եթե բրիտանական կառավարությունը սկսի Եվրամիության կազմը լքելու պաշտոնական գործընթաց՝ առանց հաշվի առնելու Շոտլանդիայի շահերը:
BBC-ին տված հարցազրույցում Սթերժենը նաև նշել է, որ Շոտլանդիան կարող էր մնալ ինչպես ԵՄ կազմում, այնպես էլ Միացյալ Թագավորության, նույնիսկ եթե Մեծ Բրիտանիան դուրս գա այդ կառույցից: