C-300 ԶՀՀ-ների էմբարգոն Իրանի վրայից հանելու Մոսկվայի որոշումն օրինական է. Իրանի ԱԳՆ
Մոսկվայի կողմից Իրանին ռուսական C-300 զենիթահրթիռային համալիրների մատակարարման էմբարգոն չեղյալը հայտարարելն օրինական որոշում է: Այս մասին հայտարարել է Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը:
Զարիֆը հավելել է, որ այդ որոշումը ոչ մի կերպ չի ազդի իրանական միջուկային հարցով բանակցությունների ընթացքի վրա:
Հիշեցնենք,որ C-300 համալիրները պետք է ուղարկվեին Իրան 2007 թվականին Իրանի և Ռուսաստանի միջև կնքված 800 մլն դոլարանոց պայմանագրի համաձայն: Պայմանագիրը սառեցվեց 2010 թվականին Իրանի նկատմամբ միջազգային պատժամիջոցների սահմանումից հետո: Դրանից հետո Իրանը դատական հայց ներկայացրեց Ռուսաստանի դեմ շվեյցարական միջազգային դատարան, ինչից հետո Ռուսաստանը Իրանին առաջարկեց "Тор-М1Э" ԶՀՀ-ներ: