211652_close_icon

Դիտահորերից թուջե կափարիչներ գողացողին հայտնաբերեցին

views-count1147 դիտում article-date 13:05 22-04-2015
Ապրիլի 19-ին ոստիկանության Սպիտակի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Սպիտակի Ա. Մանուկյան փողոցում գտնվող դիտահորերի վրայից գողացել են թուջե 2 կափարիչ` պատճառելով 50.000 դրամի նյութական վնաս: Բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, նշված գողությունը կատարելու կասկածանքով, իր բնակարանից բերման է ենթարկվել 1963 թ. ծնված Վազգեն Պ.-ն: Պարզվել է, որ նա ապրիլի 18-ին, ժամը 01.00-ի սահմաններում, Ա. Մանուկյան և Ն. Աճեմյան փողոցների խաչմերուկի հարևանությամբ գտնվող դիտահորի վրայից գողացել է դիտահորի կափարիչը և իր «ԳԱԶ-3102311» մակնիշի ավտոմեքենայով տեղափոխել իր տան բակ: Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է նաև, որ նա ապրիլի 19-ին, ժամը 01.30-ի սահմաններում, Ա. Մանուկյան փողոցի և Շիրակի խճուղու խաչմերուկի հարևանությամբ գտնվող դիտահորի վրայից գողացել է դիտահորի կափարիչ և ավտոմեքենայով տեղափոխել տան բակ: Գողոնն առգրավված է: Կատարվում է հետաքննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր