211652_close_icon
views-count826 դիտում article-date 13:20 10-04-2015

Դիտահորի կափարիչներ գողացողին հայտնաբերեցին

Ոստիկանության Բազումի բաժնի ծառայողները Վանաձորի Երևանյան խճուղու թիվ 111 շենքի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1995 թ. ծնված Արկադի Թ.-ին: Նա խոստովանել է, որ ժամը 23.00-ի սահմաններում նշված շենքի դիմացի ճանապարհահատվածից գողացել է ջրահեռացման դիտահորի մետաղյա կափարիչ՝ վաճառելու նպատակով: Գողոնը հայտնաբերվել է: *** Ապրիլի 9-ին, ժամը 00.30-ին, Արկադի Թ.-ն տվել է խոստովանական բացատրություն, որ հունվարին Վանաձորի Սանկտ Պետերբուրգի փողոցից գողացել է դիտահորի մետաղյա կափարիչ, որը փետրվարի սկզբներին վաճառել է անծանոթ տղամարդու: Կատարվում է հետաքննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր