211652_close_icon
views-count1534 դիտում article-date 13:24 22-04-2015

Կառուցվում է «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքը

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Միջազգային կազմակերպության հետ Եվրոպական Միության օժանդակության համաձայնագրով («Աջակցություն Հայաստանի Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ներդրումային ծրագրի Երևան-Բավրա հատվածին) ՀՀ-ի համար նախատեսված իրավունքների և պարտավորությունների ստանձնմանը: Նշված ճանապարհային միջանցքի 3-րդ տրանշի ֆինանսավորման նպատակով Ասիական զարգացման բանկը տրամադրել է 100 մլն ԱՄՆ դոլարի վարկ: Եվս 60 մլն եվրոյի չափով վարկային միջոցներ է տրամադրել եվրոպական ներդրումային բանկը: Ծրագրի համաֆինանսավորման նպատակով նախատեսված էր նաև Եվրոպական Միության հարևանության ներդրումային գործիքի միջոցով ստանալ 12 մլն եվրո դրամաշնորհ, որը կտրամադրվի Հայաստանի Հանրապետությանը և կուղղվի 3-րդ տրանշի Լանջիկ-Գյումրի հատվածի շինարարությանն ու վերահսկողությանը, ինչպես նաև Հյուսիսային տրանշի նպատակայնության ուսումնասիրությանն ու նախագծմանը: Մեկ այլ որոշմամբ հավանություն է տրվել Հայաստանի Հանրապետության և Եվրասիական զարգացման բանկի միջև ստորագրված «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի 4-րդ հերթի շինարարության նախագծի ֆինանսավորման ներդրումային վարկի համաձայնագրին: Փաստաթղթի կնքումը թույլ կտա ապահովել ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի անընդհատությունը՝ իրականացնելով Ագարակից դեպի Քաջարան հատվածի բարելավումը, վերակառուցումը և լայնացումը: Չինաստանի զբոսաշրջիկների դեպի Հայաստան խմբային ճանապարհորդության արդյունավետ կազմակերպումն ապահովելու նպատակով ՀՀ կառավարությունը ՀՀ էկոնոմիկայի նախարարին հանձնարարել է 2014թ. հուլիսի 15-ին կնքված համապատասխան հուշագրի պատշաճ կատարումը: ՉԺՀ օրենսդրության համաձայն Չինաստանից զբոսաշրջային խմբերով կազմակերպված ուղևորություն հնարավոր է իրականացնել դեպի այն երկրներ, որոնք Չինաստանի կառավարությունից ստացել են հատուկ՝ «Երաշխավորված զբոսաշրջային երկիր» կարգավիճակ, ինչպիսին ունի նաև Հայաստանը:

Նմանատիպ նյութեր