3814 դիտում
11:25 22-04-2015
Օբաման հաստատել է ապրիլի 24-ին Հայաստան ժամանող պատվիրակության կազմը
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հաստատել է ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի հիշատակման միջոցառումներին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանող ԱՄՆ պատվիրակության կազմը:
Ինչպես հաղորդում է Ria Novosti-ն, պատվիրակությունը գլխավորելու է ԱՄՆ-ի Ֆինանսների նախարար Ջեյկոբ Լյուն: Պատվիրակության կազմում կլինեն նաև Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ռիչարդ Միլլսը, Կոնգրեսի պալատի ներկայացուցիչներ Ջեքի Սթեյերը, Ֆրանկ Փալլոնեն, Աննա Էշուն և Դեյվ Թրոթթը:
[url=https://shamshyan.com/hy/article/2015/04/22/50454/]Հիշեցնենք[/url], որ նախօրեին ԱՄՆ նախագահի աշխատակազմի ղեկավար Թենիս Մըքդոնան և աշխատակազմի անվտանգության հարցերով խորհրդականի տեղակալ Բեն Ռոթզը Սպիտան Տանը տեղի ունեցած հանդիպմանը ամերիկահայ համայնքի ներկայացուցիչներին հաստատել էին, որ նախագահ Բարաք Օբաման այս տարի ևս ապրիլքսանչորսյան իր ելույթում չի ճանաչի Հայոց ցեղասպանությունը:
Ամերիկայի Հայ դատի հանձնախումբն այն անվանել էր խայտառակություն և ազգային ամոթ՝ ընդգծելով, որ Օբաման տեղի տվեց Թուրքիայի իշխանություններին և իր երկրի հեղինակությունը օգտագործում է ոչ թե ճշմարտության, այլ «թուրքական կանոնը» պաշտպանելու համար:
Նմանատիպ նյութեր
1394 դիտում
15:05 15-10-2022
Հայտնի է Հայաստան ժամանող ԱՄՆ կոնգրեսականների պատվիրակության կազմը
4621 դիտում
13:49 07-04-2017
Ապրիլի 7. «Զվարթնոց» օդանավակայան ժամանող բոլոր կանանց և աղջիկներին անակնկալ կմատուցվի ողջ օրվա ընթացքում
Այս բաժնից
793 դիտում
18:27 23-12-2024
Շարմազանով. Բա որ Արցախը «հանձնված» էր մինչեւ իրեն, ինչո՞ւ ինքը մարեց 5 հազար ընտանիքի ճրագ
658 դիտում
18:17 23-12-2024
Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Հովհաննես Չեքիջյանին ծննդյան 96-ամյակի առթիվ
454 դիտում
18:04 23-12-2024
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են թվայնացման ոլորտում կատարված աշխատանքը և հետագա աշխատանքային պլանը