211652_close_icon

Զելենսկին հաստատել է ԱՄՆ ծրագրի շուրջ բանակցությունների համար պատվիրակության կազմը

views-count826 դիտում article-date 17:20 22-11-2025
Վլադիմիր Զելենսկին հաստատել է Ուկրաինայի կարգավորման ԱՄՆ-ի առաջարկած ծրագրի շուրջ բանակցություններին մասնակցելու պատվիրակության կազմը, որը կգլխավորի  նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը, հաղորդում է Ռիա Նովոստին։

«Ստեղծել Ուկրաինայի պատվիրակություն՝ մասնակցելու ԱՄՆ-ի և Ուկրաինայի այլ միջազգային գործընկերների, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնության ներկայացուցիչների հետ բանակցային գործընթացին՝ արդար և կայուն խաղաղության հասնելու համար հետևյալ անդամներից կազմված՝ Անդրեյ Բորիսովիչ Երմակ՝ Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար, պատվիրակության ղեկավար», - ասվում է հրամանագրում։

Պատվիրակության կազմում է նաև Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ռուստեմ Ումերովը, ՊՆ գլխավոր հետախուզական վարչության պետ Կիրիլո Բուդանովը, Ուկրաինայի ԶՈւ գլխավոր շտաբի պետ Անդրեյ Իգնատովը, Արտաքին հետախուզության ծառայության պետ Օլեգ Իվաշչենկոն, ԱԳ նախարարի առաջին տեղակալ Սերգեյ Կիսլիցյան, ԱԱԽ քարտուղարի առաջին տեղակալ Եվգենի Օստրյանսկին, Անվտանգության ծառայության պետի տեղակալ Ալեքսանդր Պոկլադը և Զելենսկու գրասենյակի ղեկավարի խորհրդական Ալեքսանդր Բևզը։

Նմանատիպ նյութեր