Զիմբաբվեում շունը «խնամել» է վիրավոր զեբրին
Զիմբաբվեում «Էլի» անունով շունը երեք շաբաթ հոգ է տարել զեբրի վիրավոր ձագի մասին: Փոքրիկ զեբրին փորձել են սպանել արու ցեղակիցները, որոնք չեն ցանկացել ձագի հետ «տարածք կիսել»:
Արուները սմբակներով հարվածել են ձագին եւ կծոտել: «Կռվին» խառնվել են տեղի տուրիստական կազմակերպություններից մեկի աշխատակիցները եւ վիրավոր ձագին տեղափոխել ախոռ: Անսպասելիորեն, զեբրի հանդեպ ուշադրություն է դրսեւորել շունը: Էլին մշտապես պառկել է նրա կողքին, լիզել վերքերը եւ թույլ չի տվել, որպեսզի ֆերմայի մյուս կենդանիները մոտենան նրան:
Մարդիկ էլ իրենց հերթին են օգնել փոքրիկին ապրել: Շաբաթներ անց փոքրիկ ձեբրն արդեն ինքնուրույն տեղաշարժվել է: Այժմ նա բնակվում է շան տիրոջ ֆերմայում: