Ապրիլի 16-ի դրությամբ 800 961 ուկրաինացի է տեղափոխվել երկրից. ՄԱԿ զեկույց
Ապրիլի 21-ին ՄԱԿ մարդասիրական հարցերի կոորդինացիայով զբաղվող Վարչությունը հրապարակել է զեկույց, որում նշվում է, որ ապրիլի 16-ի դրությամբ այն ուկրաինացիների թիվը, ովքեր խնդրել են ապաստան, կամ հարևան երկրներում ապրելու իրավունք կամ գտնվելու այլ օրինական կարգավիճակ, կազմել է 800 961 մարդ: Ինչպես տեղեկացնում է «lenta.ru»-ն, նրանցից Ռուսաստանում գտնվում է 659143 մարդ, Բելառուսում՝ 81023 մարդ: Վերջին մեկ շաբաթվա ընթացքում Ուկրաինայից փախստականների թիվն ավելացել է 23600 մարդով:
Դոնբասում ներքին տեղահանվածների թիվը կազմել է 1 մլն 228 հազար 90 մարդ: