Արտակարգ իրավիճակ Կիևյան կամրջի վրա և նրան հարակից տարածքում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ վաղ առավոտից ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության և ոստիկանության կինոլոգներն ու ՀՀ Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության, ինչպես նաև Ազգային անվտանգության ծառայության ստորաբաժանումներն ուժեղացված հսկողություն և ստուգում են իրականացնում Կիևյան կամրջի վրա և նրան հարակից տարածքում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այն կապված է ապրիլի 24-ին Հայոց Մեծ եղեռնի 100-ամյա տարելիցի կապակցությամբ իրականացվելիք միջոցառումների հետ:
Աշխատանքները ղեկավարում է ՀՀ Ոստիկանության պահպանության գլխավոր վարչության պետ, ոստիկանության գնդապետ Վարդան Մինասյանը:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի