Եղանակը Հայաստանում. Ուշադրություն. գետերում սպասվում է ջրի ելքերի մեծացում
[color=#CC0000]Ուշադրություն
Գետերում սպասվում է ջրի ելքերի մեծացում, Դեբետ գետի ավազանում հնարավոր են ջրի անբարենպաստ ելքեր:[/color]
[color=#CC0000]Հանրապետության տարածքում`[/color]
Ապրիլի 21-24-ին, 25-ի գիշերը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ:
21-ի գիշերը հյուսիսային շրջաններում սպասվում է ինտենսիվ անձրև, 23-ին և 24-ին լեռնային շրջաններում տեղումները սպասվում են թաց ձյան տեսքով:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վրկ, 21-22-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը 21-24-ին աստիճանաբար կնվազի 5-7, 25-ի ցերեկը կբարձրանա 2-3 աստիճանով:
[color=#CC0000]Երևանում՝ [/color]
Ապրիլի 21-24-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպների ժամանակ քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ: Ապրիլի 25-ի ցերեկը սպասվում է տեղումների դադար:
[color=#CC0000]Երևանի ապրիլի 21-ի բազմամյա կլիմայական տվյալներ.[/color]
• Օդի առավելագույն ջերմաստիճան` 28.2C (1989 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան` -6.7C (1987 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան` 13.1C