211652_close_icon
views-count3654 դիտում article-date 18:54 20-04-2015

ՀՀ ոստիկանության պետը պարգևատրել է քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության և «ԱՐՄԵՆԻԱ միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ ներկայացուցիչներին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Ապրիլի 20-ին ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանն ընդունեց ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության և «ԱՐՄԵՆԻԱ միջազգային օդանավակայաններ» փակ բաժնետիրական ընկերության ներկայացուցիչներին: Ողջունելով հյուրերին՝ Վլադիմիր Գասպարյանը կարևորեց այդ կառույցների և ոստիկանության սերտ համագործակցությունն ու բարձր գնահատեց գործընկերության արդյունքները: Ոստիկանության պետի հրամաններով՝ Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը ցուցաբերած աջակցության, ինչպես և ոստիկանության ու «ԱՐՄԵՆԻԱ Միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ի միջև համագործակցության զարգացման գործում անձնական ներդրում ունենալու համար փակ բաժնետիրական ընկերության գլխավոր մենեջեր Մարսելո Վենդեն պարգևատրվեց «Համագործակցության ամրապնդման համար» մեդալով, գլխավոր մենեջերի տեղակալ Անդրանիկ Շխյանը՝ Ոստիկանության պատվոգրով, ընկերության ադմինիստրատոր Գայանե Ստեփանյանը՝ հուշանվեր ժամացույցով: Վլադիմիր Գասպարյանի մեկ այլ հրամանով՝ ՀՀ ոստիկանությանը ցուցաբերած աջակցության, ինչպես և համագործակցության զարգացման գործում անձնական ներդրում ունենալու համար ոստիկանության զինանշանը կրող ժամացույցով պարգևատրվեց ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսեսյանը: Պարգևատրվածները շնորհակալություն հայտնեցին ջերմ ընդունելության ու գնահատման համար և հավաստիացրին, որ համագործակցությունը կշարունակվի ու կխորանա:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+

Նմանատիպ նյութեր