1830 դիտում
18:34 20-04-2015
8 ակումբներ ստացան ՈՒԵՖԱ-ի Արտոնագիր
Ապրիլի 20-ին ՀՖՖ գրասենյակում կայացավ ՀՖՖ ակումբների արտոնագրման համակարգի Արտոնագրման կոմիտեի (1-ին ատյանի մարմնի) հերթական նիստը: Նիստի ընթացքում քննության էին դրվել «Փյունիկ», «Շիրակ», «Միկա», «Բանանց», «Գանձասար», «Արարատ» «Ուլիս» և «Ալաշկերտ» ակումբների արտոնագրային ֆինանսական չափանիշի փաստաթղթային փաթեթները, որոնցով նրանք դիմել էին «ՈՒԵՖԱ»-ի արտոնագրերի համար: Այդ արտոնագրերը նրանց իրավունք են ընձեռում` մասնակցելու 2015/2016 թթ. ՈՒԵՖԱ-ի ակումբային մրցաշարերի խաղարկությանը` համապատասխան մարզական որակավորում ստանալու դեպքում: Այս մասին տեղեկանում ենք [url=http://www.ffa.am/hy/1429533829]ՀՖՖ մամլո ծառայությունից[/url]:
Նիստի ընթացքում քննության էին դրվել ակումբների ֆինանսական փաթեթները, որոնց հիման վրա Արտոնագրման բաժնի փորձագետներն անցկացրել էին համապատասխան ստուգումներ: Ստուգումների արդյունքները մանրամասնորեն ներկայացվեցին նիստի ընթացքում Արտոնագրման բաժնի աշխատակիցների կողմից:
Հիմնվելով դրանց վրա` Արտոնագրման կոմիտեն կայացրեց որոշում, ըստ որի «ՈՒԵՖԱ»-ի արտոնագրեր շնորհվեցին թեկնածու 8 ակումբներին՝ «Փյունիկ», «Շիրակ», «Միկա», «Բանանց», «Գանձասար», «Արարատ» «Ուլիս» և «Ալաշկերտ» ակումբներին:
Նմանատիպ նյութեր
2703 դիտում
22:11 19-04-2016
Հայկական 7 ակումբ ստացան ՈՒԵՖԱ-ի Արտոնագիր
2001 դիտում
15:47 30-04-2016
ՀՀ փաստաբանական դպրոցի 64 շրջանավարտ այսօր ստացան փաստաբանի արտոնագիր
1355 դիտում
18:36 18-04-2014
ՈՒԵՖԱ-ի արտոնագրեր ստացան հայկական 8 ակումբներից՝ 6-ը
Այս բաժնից
2755 դիտում
09:22 13-01-2025
«Բարսելոնա»-ն 5-2 հաշվով հաղթեց «Ռեալ»-ին և 15-րդ անգամ նվաճեց Իսպանիայի սուպերգավաթը
3292 դիտում
10:03 11-01-2025
Մխիթարյանը կարող է բաց թողնել «Ինտեր»-ի առաջիկա հանդիպումը․ ինչ է պատահել
3091 դիտում
22:48 10-01-2025
Գեւորգ Տարախչյանը հեռացել է «Ուրարտուից»