211652_close_icon
views-count873 դիտում article-date 18:03 20-04-2015

Էստոնիայում մեկնարկում են ԱՄՆ ԶՈՒ հետ համատեղ զորավարժությունները

Էստոնիայում այսօր մեկնարկում են «Տոռնադո» զորավարժությունները, որոնց էստոնացի զինծառայողների հետ մեկտեղ մասնակցում են նաև ԱՄՆ բանակի 173-րդ օդա-դեսանտային բրիգադի դեսանտայինները: Այս մասին հայտնել են երկրի պաշտպանության ուժերի գլխավոր շտաբում: Ինչպես տեղեկացնում է «gazeta.ru»-ն, երկուշաբթի օրը Էստոնիայի պաշտպանության ուժերի Առաջին հետևակային բրիգադի մոտ 2 հազար զինծառայողներ, ինչպես նաև ամերիկյան դեսանտայինների ստորաբաժանումները կսկսեն հնգօրյա «Տոռնադո» զորավարժությունները, որոնց ընթացքում կորոշվի նրանց պատրաստականության մակարդակը առավել խոշոր՝ Siil մանևրերի մասնակցությանը:

Նմանատիպ նյութեր