ԱՄՆ-ն ու Կանադան չեղյալ են հայտարարել Ալյասկայում Ռուսաստանի հետ համատեղ զորավարժությունները
ԱՄՆ-ն ու Կանադան չեղյալ են հայտարարել Ալյասկայում Ռուսաստանի հետ համատեղ զորավարժությունները՝ կապված ուկրաինական հակամարտության հետ:
Այս մասին հայտարարել է Հյուսիսային Ամերիկայի օդատիեզերական պաշտպանության միացյալ հրամանատարության (NORAD) ներկայացուցիչ Չառլզ Մարշը:
«Զգոն արծիվ» (Vigilant Eagle) երկօրյա զորավարժությունները, որոնք Անկորիջում պետք է անցկացվեին օգոստոսին, չեղյալ են հայտարարվել Պենտագոնի ղեկավարության ու Կանադայի վարչապետ Սթիվեն Հարփերի որոշմամբ: