211652_close_icon
views-count2433 դիտում article-date 17:24 20-04-2015

Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված հուշակոթողի բացում Փարաքար գյուղում. լուսանկարներ

Ապրիլի 20-ին ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը և ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանը մասնակցեցին Արմավիրի մարզի Փարաքար համայնքում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված հուշակոթողի բացման և խաչքարի օծման հանդիսավոր արարողությանը, միջոցառմանը մասնակցում էին նաև Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Առաքել Մովսիսյանը: Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված խաչքարի օծման կարգը իրականացվեց Արմավիրի հոգևոր թեմի առաջնորդ Տեր Սիոն եպիսկոպոս Ադամյանի ձեռամբ: Բացման խոսքում Փարաքար համայնքի ղեկավար Սամվել Վարդանյանը շնորհակալություն հայտնեց բնակիչներին, բարերարներին, ինչպես նաև՝ Ազգային ժողովի պատգամավոր Առաքել Մովսիսյանին, բարեգործ Ռուբեն Մանուկյանին հուշակոթողի կառուցման աշխատանքները ֆինանսավորելու համար: Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանն իր խոսքում կարևորեց Հայոց ցեղասպանության միջազգային դատապարտմանը ուղղված հայ ժողովրդի միասնական պայքարը՝ որպես պահանջատեր , որպես մշակութային մեծ ժառանգություն կրող ազգ և պետություն: Գալուստ Սահակյանը շեշտեց ազգային միասնության անհրաժեշտությունը ոչ միայն Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման հարցում, այլ նաև ազգային և պետական կարևորություն ունեցող բոլոր խնդիրների լուծման ժամանակ: Միջոցառման ժամանակ ցուցադրվեցին Փարաքար համայնքի արվեստի դպրոցի սաների` Հայոց ցեղասպանությանը նվիրված աշխատանքները, իսկ գյուղի մշակութային տան և միջնակարգ դպրոցի աշակերտները հանդես եկան անմեղ զոհերի հիշատակին նվիրված կատարումներով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 11+
11+

Նմանատիպ նյութեր