26923 դիտում
14:36 15-04-2015
Շատ օլիգարխներ կնախանձեին ՈԶ 1033 զորամասում Բիբլիական Արարատի ներքո Հայոց Մեծ եղեռնի 100-ամյակին նվիրված խաչքար-հուշակոթողի տեսքին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ ապրիլի 15-ին, ՀՀ ոստիկանության զորքերի 1033 զորամասում տեղի է ունեցել Մեծ եղեռնի 100-ամյակին նվիրված խաչքար-հուշակոթողի բացման արարողություն:
Խաչքար-հուշակոթողը կառուցվել է ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանի բարձր հովանու ներքո՝ նույն զորամասի հրամանատար, գնդապետ Գուրգեն Գրիգորյանի նախաձեռնությամբ:
Հուշակոթողի բացումից հետո Վլադիմիր Գասպարյանը հիշատակի պուրակում տնկեց եղևնի, իսկ սպայական կազմն ու զինծառայողները ծաղիկներ խոնարհեցին խաչքար-հուշակոթողին:
ՀՀ ոստիկանության պետը ոստիկանության ղեկավար կազմի մի քանի անդամների և զորամասի հրամանատար Գ. Գրիգորյանի հետ եկեղեցում կատարեցին մոմավառություն՝ ի հիշատակ Հայոց Մեծ եղեռնի 100-ամյակի:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, խաչքար-հուշակոթողի թիկունքում երևում է մեր Բիբլիական Արարատը, ինչը նշանակում է, որ մենք պետք է հիշենք ու պահանջենք:
Գագիկ Շամշյանի ֆոտոռեպորտաժը՝ խաչքար-հուշակոթողի բացման արարողությունից:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 281+
281+
Նմանատիպ նյութեր
8469 դիտում
22:11 02-06-2014
Շատ հայ օլիգարխներ կնախանձեին Buy.am-ի երիտասարդ տղաներին և աղջիկներին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ