ԵԽԽՎ-ն ապրիլի 23-ին կքննարկի Ուկրաինայի հարցը
ԵԽԽՎ նախագահ Անն Բրասերն այսօր մեկնարկելիք ԵԽԽՎ գարնանային նստաշրջանից առաջ մամլո ասուլիսում լրագրողներին հայտնել է, որ ապրիլի 23-ին քննարկվելու է Ուկրաինայի հակամարտությունը:
Ինչպես սպասվում է, քննարկումը տեղի է ունենալու ընթացիկ բանավեճերի ձևաչափով, առանց բանաձևի ընդունման: Բրասերը հույս է հայտնել նաև, որ շուտով հնարավոր կլինի լուծել ուկրաինացի օդաչու Նադեժդա Սավչենկոյին ազատ արձակելու հարցը:
Մեկնաբանելով իրավիճակը՝ ԵԽԽՎ նախագահը նշել է. «Լսել եմ՝ ռուսական իշխանությունները գտնում են, որ նա խորհրդարանական իմունիտետ չունի: Մենք. Ցավոք սրտի,հստակ տեղեկություն չունենք այդ մասին»: