685 դիտում
17:52 23-01-2023
ԵԽԽՎ-ն կքննարկի Լաչինի միջանցքի շրջափակման մարդասիրական հետևանքների հարցը
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը կքննարկի Լաչինի միջանցքի շրջափակման մարդասիրական հետևանքների հարցն այս նստաշրջանի օրակարգում:
Այս մասին հայտնել է ՀՀ ազգային ժողովի պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ, ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Վլադիմիր Վարդանյանը:
«ԵԽԽՎ-ն րոպեներ առաջ որոշեց քննարկել Լաչինի միջանցքի շրջափակման մարդասիրական հետևանքների հարցը այս նստաշրջանի օրակարգում»,-նշել է Վարդանյանը:
ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանն անցկացվում է հունվարի 23-27-ը:
Ադրբեջանը 2022 թվականի դեկտեմբերի 12-ից մինչ այս պահը շարունակում է փակ պահել Արցախն աշխարհին կապող միակ մայրուղին՝ Լաչինի միջանցքը՝ բերելով կեղծ բնապահպանական պատճառաբանություններ։
Եվրոպական խորհրդարանի (ԵԽ)՝ հունվարի 16-ից 19-ի լիագումար նստաշրջանի ընթացքում՝ հունվարի 18-ին կայացած քվեարկությամբ, ընդունվել էր «Ընդհանուր արտաքին ու անվտանգային քաղաքականության իրականացում. 2022թ. տարեկան զեկույց» (CFSP) բանաձևը։
ԵԽ հունվարի 18-ի լիագումար նիստում ընդունվել էր նաև զեկույցին՝ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման վերաբերյալ ներկայացված լրամշակում, որում նշվում է. «Եվրախորհրդարանը խստորեն դատապարտում է Ադրբեջանի կողմից 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության խախտմամբ Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակումը, ինչի նպատակն է հումանիտար ճգնաժամ ստեղծել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համար: Խորհրդարանը պահանջում է Ադրբեջանի իշխանություններից անհապաղ վերականգնել Լաչինի միջանցքով տեղաշարժի ազատությունը»:

Նմանատիպ նյութեր
772 դիտում
11:26 26-01-2023
ԵԽԽՎ-ն այսօր՝ հունվարի 26-ին, կքննարկի Լաչինի միջանցքի շրջափակման հումանիտար հետևանքները
1247 դիտում
10:54 17-12-2022
Լաչինի միջանցքի շրջափակումը հանգեցնում է մարդասիրական ծանր հետևանքների․ Լիտվայի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել
1306 դիտում
11:26 20-12-2022
ՄԱԿ Անվտանգության խորհուրդը կքննարկի իրավիճակը Լաչինի միջանցքի շուրջ
Այս բաժնից
955 դիտում
10:14 23-12-2024
Գործարկվել է Երևանի հանրային տրանսպորտի միասնական տոմսային համակարգի կայքը․ Ավինյան