1638 դիտում
15:12 20-04-2015
Երևանում կկայանա «Ընդդեմ Ցեղասպանության հանցագործության» միջազգային գլոբալ ֆորումը
Ապրիլի 22-23-ը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակում Երևանում՝ (Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր) կկայանա «Ընդդեմ Ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը:
ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ և Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի, Համաշխարհային հայկական կոնգրսի, ՀՀ ԳԱԱ Փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտի, ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետի, «Իրավաբանների համահայկական խորհրդաժողով» համահայկական մասնագիտական կազմակերպության աջակցությամբ գլոբալ ֆորումի ընթացքում կանցկացվի «Ցեղասպանության հանցագործության կանխարգելման և պատասխանատվության միջազգային իրավական հիմնախնդիրները» խորագիրը կրող գիտաժողովը (3-րդ հարկ, D հարթակ):
Գիտաժողովին մասնակցելու են աշխարհի 14 երկրից հայ և օտարազգի շուրջ 60 մասնակից՝ միջազգային իրավունքի մասնագետներ, ցեղասպանագետներ, ինչպես նաև մասնագետներ ՀՀ-ից և ԼՂՀ-ից:
Նմանատիպ նյութեր
782 դիտում
23:44 10-10-2022
Երևանում տեղի կունենա «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 4-րդ գլոբալ ֆորումը
1010 դիտում
23:00 21-04-2015
Երևանում կանցկացվի գլոբալ ֆորում՝ ընդդեմ ցեղասպանության հանցագործության
Այս բաժնից
418 դիտում
16:23 05-02-2025
ՀՀ գլխավոր դատախազն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են համատեղ աշխատանք իրականացնելու շարունակականությունը
436 դիտում
16:06 05-02-2025
Սրբուհի Գալյանն Անահիտ Ավանեսյանի հետ քննարկել է ազատազրկվածներին առնչվող առողջապահական հրատապ խնդիրները