Իսրայելի նախագահը նույնպես հրաժարվել է մեկնել Մոսկվա
Մոսկվայում Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 70-ամյակի կապակցությամբ տեղի ունենալիք տոնական միջոցառումներին Իսրայելի բարձրաստիճան պաշտոնյաներից և ոչ ոքներկա չի գտնվի: Այս մասին հաղորդել է իսրայելական «10-րդ ալիք»-ը:
Ըստ հեռուստաալիքի՝ Իսրայելն այդ որոշումը կայացրել է այն բանից հետո, երբ Ռուսաստանը որոշեց հանել Իրանի դեմ կիրառվող զենքի էմբարգոն և C-300 զենիթահրթիռային համալիրներ մատակարարել Իրանին: Սակայն իսրայելական կողմը որպես պաշտոնական պատճառ նշում է ժամանակի անբավարարությունը. Բացի այն, որ Իսրայելում այդ օրը համընկնում է Շաբաթ տոնի հետ, Իսրայելի նախագահը նշված օրը լինելու է նաև Գերմանիայում:
Մոսկվա մեկնելուց հրաժարվել է նաև Իսրայելի նախկին նախագահ Շիմոն Պերեսը, ներկայիս ԱԳ նախարար Ավիգդար Լիբերմանը և ևս մի քանի պատգամավորներ:
Մոսկվայում այդ օրը Իսրայելը կներկայացնի միայն ՌԴ-ում Իսրայելի դեսպան Դորիտ Գոլենդերը: