Սկանդալային Նիկի Մինաժն ամուսնանում է
Instagram-ի իր էջում ռեփեր, երգչուհի Նիքի Մինաժը հրապարակել է սրտի տեսքով մատանու լուսանկար: Մինչ թանկ նվերի լուսանկարը հրապարակելը, Մինաժը սոցիալական ցանցում տեղադրել է երաժիշտ Ռոբերտի հետ լուսանկար:
Նիկին եւ Ռոբերտը նշանադրության մասին պաշտոնապես չեն հայտարարել, բայց նրանց մտերիմներից մեկը լրատվամիջոցների հետ զրույցում ասել է. «Նրանք միասին շատ լավ ժամանակ են անցկացնում: Թվում է, թե ամեն ինչ շատ արագ է ստացվում: Նրանք վստահ են, որ ճիշտ են անում»:
Սա 30-ամյա Նիկիի երկրորդ նշանադրությունն է: Նա նշանվել էր նաեւ պրոդյուսեր Սաֆարի Սեմյուելսի հետ, որից բաժանվել էր նախորդ տարի: