211652_close_icon

Տնօրհնեք՝ Բաղրամյան գյուղի դպրոցում

views-count1804 դիտում article-date 16:39 19-04-2015
Արարատյան հայրապետական թեմի Դալարի ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Եփրեմ քահանա Հարությունյանն այցելեց Բաղրամյան գյուղի Թ. Փոստանջյանի անվան դպրոց, որտեղ Սուրբ Զատիկի տոնին նվիրված միջոցառում էր կազմակերպվել: Խոսելով տոնի և դպրոցում տարված աշխատանքների մասին՝ Տեր հայրը մասնավորապես ասաց. «Այս դպրոցի բոլոր դասարաններում նման աշխատանքները մեծ նվիրումով են իրականացնում: Ս. Հարությունը գագաթնակետն է, առանց որի խավարի մեջ կլինեինք, անգամ հայերս ցեղասպանությունն ենք այս խորհրդով վերապրել»: Տեր հայրը մաղթեց, որ Ս. Հարության տոնն օջախներում լույս և օրհնություն բերի: Դպրոցի տնօրեն Ռուզաննա Թադևոսյանը բարձր գնահատեց երեխաների հետ հոգևոր դաստիարակությանը վերաբերող աշխատանքները: Միջոցառման ավարտին Տեր հայրը Տնօրհնեքի կարգ կատարեց և Պահպանիչ աղոթք կարդաց, հայտնում է Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժինը:

Նմանատիպ նյութեր