Քահանան այցելել է Մասիս քաղաքի թիվ 2 դպրոց
Արարատյան հայրապետական թեմի Մարմարաշենի ս. Գևորգ եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Թաթուլ քահանա Գասպարյանն այցելեց Մասիս քաղաքի հ. 2 դպրոց, որտեղ երեխաները պատրաստել էին միջոցառում՝ նվիրված ս. Աստվածամոր ավետման տոնին:
Տեր հայրը ներկաներին փոխանցեց առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոսի օրհնությունը: Միջոցառուման ավարտին Տեր հայրը Պահպանիչ աղոթք ասաց երեխաների համար, հայտնում է Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժինը: