211652_close_icon

Վարչական հսկողության բացթողումներ` Վայոց ձորի մի քանի համայնքում

views-count1112 դիտում article-date 21:31 18-04-2015
ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ քննարկվեցին 2015 թվականի առաջին եռամսյակում մարզի Արտաբույնք, Արփի, Ելփին համայնքներում իրականացված վարչական հսկողության արդյունքները: Քննարկվեցին ուսումնասիրությունների արդյունքում արձանագրված խախտումներն ու թերությունները, տրվեցին բացատրություններ: Մարզպետ Հարություն Սարգսյանն ամփոփիչ խոսքում նշեց, որ անհրաժեշտ բոլոր քայլերը պետք է ձեռնարկել, հետագա գործունեության ընթացքում բացառելու նման խախտումներն ու թերությունները: Համայնքի ղեկավարները խոստացան առավել մեծ հսկողություն իրականացնել տնտեսության վարման գործընթացին:

Նմանատիպ նյութեր