1396 դիտում
19:45 27-03-2015
Վայոց ձորի մի քանի համայնքում աղետների ռիսկերի գնահատում է արվել
ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի նիստերի դահլիճում տեղի է ունեցել «Տեղական մակարդակում աղետների ռիսկերի գնահատման» արդյունքների վերաբերյալ քննարկում: Քննարկմանը մասնակցում էին Օքսֆամի «Նպաստում Հարավային Կովկասում աղետների ռիսկերի նկատմամբ համայնքների դիմակայությանը» ծրագրի ղեկավար Զառա Տոնոյանը, «Ապավեն համայնքներին» ԲՀԿ-ի գործադիր տնօրեն Սուսաննա Օնանյանը, Վայոց ձորի փրկարարական վարչության պետ, փ/ծ մայոր Տիգրան Պետրոսյանը:
Նշված ծրագրի իրականացման վերաբերյալ 2014 թվականի սեպտեմբերի 23-ին փոխըմբնման հուշագիր է ստորագրվել Օքսֆամի հայաստանյան գրասենյակի, Վայոց ձորի մարզպետարանի և թիրախ համայնքների (Ագարակաձոր, Արենի, Արփի, Արտաբույնք, Գետափ, Ելփին, Խաչիկ. Հորբատեղ, Մարտիրոս, Չիվա) ղեկավարների միջև:
Քննարկման ընթացքում թիրախ համայնքներում իրականացված հետազոտությունների արդյունքները հանձնվեցին համայնքների ղեկավարներին՝ ուսումնասիրելու և հարցերի պատասխանները հաջորդ քննարկմանը ներկայացվելու նպատակով:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
307 դիտում
17:28 23-12-2024
Հոռոմ-Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին թույլ բուք է, տեղ-տեղ մերկասառույց
907 դիտում
15:58 23-12-2024
«Հարյուրամյակի կին գործարար» մրցանակը շնորհվել է Ռոզա Ծառուկյանին
496 դիտում
15:46 23-12-2024
Fastex-ի աջակցությամբ կայացել է Harmony Meetup VI-ը՝ ձևավորելով Web3-ի ապագան Միջին Արևելքում