1770 դիտում
17:59 03-06-2014
Հեռախոսազրույցի ընթացքում իր հասցեին հայհոյանքներ հնչեցնելու համար 38-ամյա տղամարդը կյանքին վտանգ սպառնացող ծեծի է ենթարկել իրեն հայհոյողին
38-ամյա Հովնան Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ իրեն է դիմել իր ծանոթ Ս. Անտոնյանը և հայտնել, որ հեռախոսազրույցի ժամանակ Գրիգոր Մելիքսեթյանը իր հասցեին տվել է հայհոյանքներ:
Հ. Խաչատրյանը հեռախոսազրույց է ունեցել Գ. Մելիքսեթյանի հետ, որից հետո Ա. Էլոյանի և Ա. Սևլիկյանի հետ գնացել է Անդրանիկի 27-45 հասցեում գտնվող բնակարան, որտեղ վիճաբանել է Գ. Մելիքսեթյանի հետ, որի ընթացքում ձեռքերով ու ոտքերով հարվածել է Մելիքսեթյանին՝ պատճառելով վերջինիս առողջությանը ծանր մարմնական վնաս` կյանքին վտանգ սպառնացող: Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ը տեղեկացավ դատական տեղեկատվական համակարգից:
Քրեական գործ է հարուցվել 112 հոդվածի 1-ին մասով: Խափանման միջոց ընտրվել է կալանավորումը: Գործը քննվելու է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:
Նմանատիպ նյութեր
5990 դիտում
17:00 13-01-2016
19-ամյա Արթուրը կյանքին վտանգ սպառնացող ծեծի է ենթարկել ծառայակից ընկերոջը
2332 դիտում
16:59 08-12-2015
Արմավիրում Ռոբերտը Սումբատի սիրուհու համար կյանքին վտանգ սպառնացող ծեծի է ենթարկել Սումբատին
Այս բաժնից
970 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
997 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»