Ռուսաստանն ու Չիլին զգալի չօգտագործված ներուժ ունեն
Չիլիի արտգործնախարար Էրալդո Մունյոսը կայցելի Մոսկվա ապրիլի 19-20-ին: Ապրիլի 20-ին պլանավորված են նրա բանակցությունները իր ռուսաստանցի գործընկեր Սերգեյ Լավրովի հետ: Ինչպես տեղեկացնում է ТАСС-ը, oրակարգի կարևորագույն կետերից մեկը երկկողմն առևտրա-տնտեսական համագործակցության քննարկումն է, որտեղ Ռուսաստանն ու Չիլին զգալի չօգտագործված ներուժ ունեն, այդ թվում՝ էներգետիկայի, նավթագազային համակարգի, լեռնաարդյունահանման, բարձր տեխնոլոգիաների, նանո- և տիեզերական մշակումների և այլ ոլորտներում: