Շվեդիայի կառավարությունը կմեծացնի պաշտպանական ծրագրի ֆինանսավորման մակարդակը
Շվեդիայի կառավարությունը կմեծացնի պաշտպանական ծրագրի ֆինանսավորման մակարդակը մինչև 1,09 մլրդ եվրո՝ 2016-2020 թթ. Ժամանակահատվածում:
Ինչպես հայտնում է «gazeta.ru»-ն, պաշտպանության նախարար Պետեր Խուլտկվիստը հայտարարել է, որ այս համաձայնությունը ազդանշան կլինի մյուս երկրների համար այն մասին, որ Շվեդիան արձագանքում է աշխարհում անվտանգության ոլորտում ստեղծված իրավիճակին, ինչպես նաև Հյուսիսային Եվրոպայում կայունության ապահովմանը: