ԱՄՆ-ը կմեծացնի Ուկրաինային տրամադրվելիք օգնությունը, եթե երկիրը շարունակի բարեփոխումների կուրսը
Ապրիլի 28-ին ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը Ուկրաինային աջակցելու հարցերին նվիրված հեռուստակամուրջի շրջանակներում հայտարարել է, որ ԱՄՆ-ը կմեծացնի Ուկրաինային տրամադրվելիք օգնությունը, եթե երկիրը շարունակի բարեփոխումների կուրսը: Ինչպես տեղեկացնում է ТАСС-ը, փոխնախագահը նշել է, որ ԱՄՆ-ը շարունակելու Ուկրաինային օգնություն ցուցաբերելու որդեգրած կուրսը:
Ընդհանուր առմամբ Ուկրաինայում ճգնաժամի սկզբից ի վեր ԱՄՆ կողմից հատկացվել է 450 մլն դոլարի օգնություն և 1 մլրդի վարկի երաշխիք: ԱՄՆ-ը մտադիր է ևս 2 մլրդ դոլար հատկացնել, եթե երկրում շարունակվի բարեփոխումների կուրսը: