Էրդողանի վրա մահափորձ կատարողը դատապարտվեց 12 տարվա դատապարտման
Ստամբուլի դատարանը 12 տարվա ազատազրկման է դատապարտել Ֆարհաթ Յըլդիզին, ով 2014 թվականի մայիսին փորձել էր ինքնաշեն ատրճանակով սպանել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, ով այն ժամանակ զբաղեցնում էր երկրի վարչապետի պաշտոնը: Այս մասին հաղորդել է թուրքական Haberler-ը:
Դեպքը տեղի էր ունեցել Ստամբուլի Սուլթանգազւ թաղամասում, որտեղ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության կողմնակիցները հավաք էին կազմակերպել: Յըլդիզը փորձել էր մոտենալ Էրդողանին տեղափոխող ավտոմեքենային, որից վերջինս ողջունելիս է եղել իր համախոհներին, սակայն չէր հասցրել արձակել կրակոցը. նրան անմիջապես բռնել էին Էրդողանի անվտանգության աշխատակիցները:
Դատախազությունը պահանջել էր 20 տարվա ազատազրկում, սակայն դատարանը դատապարտեց 11 տարվա և 8 ամսվա ազատազրկման: