Էրդողանի դստեր դեմ մահափորձ է պատրաստվում
                        Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դստեր՝ Սումայա Էրդողանի դեմ մահափորձ է պատրաստվել, գրում է թուրքական Sabah  թերթը՝ հղում անելով երկրի հետախուզության իր աղբյուրներին:
Աղբյուրների փոխանցմամբ՝ մահափորձը պետք է իրականացվեր հունիսի սկզբին կայանալիք խորհրդարանական ընտրություններից առաջ:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Սումայա Էրդողանը մտադիր է իր թեկնածությունն առաջադրել ընտրություններում: 
Թերթը գրում է, որ մահափորձը նախապատրաստել է Ֆեթուլլահ Գյուլենի շարժման անդամները:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
            

