1878 դիտում
16:35 17-04-2015
Թուրքիայից խոշոր չափի թմրամիջոց Հայաստան տեղափոխելու գործն ուղարկվել է ՀՔԾ
Քաղաքացի Արմեն Շ.-ն 2014 թվականի հոկտեմբերի 27-ին Թուրքիայի Հանրապետությունում քննությամբ չպարզված անձից առանց իրացնելու նպատակի ձեռք է բերել խոշոր չափի հաշիշ տեսակի թմրամիջոց, ինչպես նաև գազային ատրճանակ՝ 10 փամփուշտով, և 12մմ տրամաչափի որսորդական հրացանի 20 փամփուշտ, որոնք մաքսանենգ ճանապարհով տեղափոխել է Հայաստանի Հանրապետություն:
Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 215-րդ հոդվածի 2-րդ մասով և 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով հարուցված քրեական գործին է միացվել նաև ՀՀ քրեական օրենսգրքի 215-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցված՝ ՌԴ Մոսկվա քաղաքից ձեռք բերված առանձնապես խոշոր չափերի մեթադոն տեսակի թմրամիջոցը մաքսանենգությամբ՝ մաքսային հսկողությունից թաքցնելու եղանակով Հայաստանի Հանրապետություն տեղափոխելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը:
Քրեական գործով Արմեն Շ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 215-րդ հոդվածի 2-րդ մասով և 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը: ՀՀ գլխավոր դատախազի կողմից գործի փաստական հանգամանքներով պայմանավորված, բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունը երաշխավորելու անհրաժեշտությունից ելնելով` քրեական գործն ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն:
Կատարվում է նախաքննություն:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
[b]ՀՀ հատուկ քննչական ծառայության լրատվական ծառայություն
[/b]
Նմանատիպ նյութեր
4257 դիտում
11:13 24-10-2017
ՀՔԾ վարույթին է հանձնվել «Վանաձոր» ՔԿՀ տարածք թմրամիջոց տեղափոխելու դեպքի առթիվ հարուցված քրգործը
1111 դիտում
18:35 17-04-2023
Օպերլիազորները ծեծել են քննիչին, նրանցից մեկը նաև թմրամիջոց է իրացրել. գործն ուղարկվել է դատարան
1426 դիտում
13:14 16-05-2015
Ապօրինի կերպով զենք և ռազմամթերք իրացնելու դեպքով գործն ուղարկվել է ՀՔԾ
Այս բաժնից
493 դիտում
19:55 23-01-2025
Թուրքիայի հետ երկխոսության շոշափելի արդյունքներ չկան․ Արարատ Միրզոյան
667 դիտում
19:21 23-01-2025
Վարչապետը մասնակցել է The Washingtoon post-ի «Արտաքին քաղաքականություն» խորագրով ընդունելությանը
670 դիտում
19:10 23-01-2025
Նախագահն ընդունել է Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրներ համագործակցության ձևաչափի պատվիրակությանը