Մադրիդում ձերբակալել են Արժույթի միջազգային հիմնադրամի նախկին ղեկավարին
Ապրիլի 16-ին Մադրիդում ձերբակալվել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) նախկին տնօրեն-կարգավորիչ Ռոդրիգո Ռատոն:
Ինչպես տեղեկացնում է «lenta.ru»-ն, ձերբակալությունից առաջ նրա տունը երեք ժամ խուզարկել են:
Ռատոն նախկինում զբաղեցրել է Իսպանիայի էկոնոմիկայի նախարարի պաշտոնը և ղեկավարել «Bankia» ֆինանսական խումբը: Նրան կասկածում են մեքենայությունների, փողերի լվացման և կարողությունը թաքցնլու մեջ:
Այս գործով հետաքննություն է վարվում 705 հոգու նկատմամբ: Նրանց մեծ մասը պատկանում է «քաղաքականապես նշանակալի անձանց» (քաղաքական գործիչներ, դեսպաններ, դատավորներ և դատախազներ) թվին: