Բրազիլիայի Ռիո-դե-Ժանեյրո քաղաքում բնապահպաններն ահազանգում են այն լճի ձկների զանգվածային ոչնչացման կապակցությամբ, որտեղ Օլիմպիական խաղերի ժամանակ պետք է անցկացվի թիավարների մրցույթը:
Տեղի բնակիչները բողոքում են խեղդող հոտից:
Ինչպես հայտնել են իշխանությունները, տեղատարափ անձրևների հետևանքով ջրի ջերմաստիճանի կտրուկ նվազման հետևանքով սատկել է շուրջ 37 տոննա ձուկ: Գիտնականները պնդում են, որ ձկների ոչնչացման պատճառը լճի աղտոտումն է: